Рубрика: Առողջագիտություն

Առողջագիտության հաշվետվություն

Սա իմ առողջագիտության բաժինն է։ Ես առողջագիտությունից ունեմ 8 նյութ։ Մենք սովորել ենք եղունգների խնամք, ձեռքերի խնամք լսողական վերլուծիչը, անվտանգ կենսակերպը, հիգիենա և տարբեր օգտակար բաներ։ Կատարել ենք քվեստեր, վիկտորինաներ և խաղացել ենք տարբեր առողջագիտական խաղեր։

Рубрика: Առողջագիտություն

Թոփ 10 խաղ

Թոփ 10 լավագույն մթերքներ

  1. կաթնաշոռ-
  2. ազնվամորի-
  3. բրոկոլի-
  4. հավի կրծքամիս-
  5. նարինջ-
  6. հազար-
  7. ձուկ-
  8. ձու-
  9. մածուն-
  10. վարունգ-

Թոփ 10 վատագույն մթերքներ

  1. չիպս-
  2. գազավորված ըմպելիք-
  3. ֆրի-
  4. սուշի-
  5. դոշիրակ-
  6. ժելե-
  7. նրբերշիկ-
  8. կետչուպ-
  9. մայոնեզ-
  10. բուրգեր-
Рубрика: Առողջագիտություն

Հիգիենա

Մազերի խնամք

պատասխանեք հետևյալ հարցերին

    • Ինչու է կարևոր մաշկի խնամքը

Պետք է մաշկը խնամել, որովհետև եթե դուրս գալ արագ ձեռքերը լվանում ես և դուրս ես գալիս։ Դրսում սառը օդ է և թաց ձեռքերը սկսում են չորանալ, կարող է ինֆեկցիա անցնել, կամ չորանալ և այլն։

    • Տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Այո տարբերվում է որովհետև տարբեր եղանակներին այն տարբեր տեսքով է ներկայանում:

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

    • Նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը։

Ձմռանը պետք է տաք ջրով լվանալ իսկ ամռանը գոլ: 

    • Ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ։

Եղունգները ձեռքի կարելի է ցանկացած պահի կտրել, իսկ ոտքի եղունգները՝ ոչ։ Ոտքերի եղունգներինը պետք է կտրել, երբ այն թաց լինի:

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ

Рубрика: Առողջագիտություն

Վիկտորինա

վիկտորինայի հարցաշար

  • Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;

արյուն, աղիք, ականջ, աչք, ատամ
ռունգ
ոսկոր, ողնաշար
ղ-չկա
ջերմություն

  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելոու համար

Լիմոն, լայմ, կիվի

  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր

Դահուկ, չմուշկ, հոկեյ, գեղասահք

  • Թվեք ամառային սպորտաձևեր

Սերֆինգ, լող

  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: ձյուն ուտել պատասխանը հիմնավորել

Ոչ, գետը կեղտոտ է գետի մեջ կան շատ վատ բակտերիաներ։ Իսկ ձյունը սառն է և երբ իձնում է, օդում ավտոների ծուխը և կեղտոտ բաները մտնում են ձյան մեջ։ Այդ պատճառով չի կարելի ձյուն ուտել։

  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել

Ամռանը

  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել

Ոչ, քանի որ եղունգների տակ կան ճիճուներ, որոնք կմտնեն քո օրգանիզմ։

  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշինպատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև ում որ տալիս էլ կարող է ունենալ ոջիլ, որը կպնի քո սանրին, հետո գա քո գլխի վրա։

  • Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնելպատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև կարող է լինել սունկ հիվանդություն, որը կփոխանցվի քեզ։

Առաջադրանք 3 / 1 բալ/

  1. Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա

պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ

3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին

4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ

սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ

սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար

6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ

Рубрика: Առողջագիտություն

Եղունգների խնամք

Առողջ եղունգները հարթ են, փայլուն, նուրբ վարդագույն երանգով։ Եղունգների խնամքը շատ կարևոր է։ Եղունգների տակ կուտակված կեղտն ու միկրոբները կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Եղունգները անընդհատ աճում են։ Բացի լվանալուց եղունգները պետք է նաև կտրել։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո, որովհտև դրանք փափկում են։

Ձերքերի եղունգները պետք է կտրել կլորավուն։ Իսկ ոտքերի եղունգները՝ ուղիղ։

Рубрика: Առողջագիտություն

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Աղբյուրները

Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ

Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ

Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ

Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա

Նախորդ տեսություն

Վերադառնալ թեմային

Հաջորդ տեսությունը


Գրեք մեզ

Рубрика: Առողջագիտություն

Սովորում ենք ճիշտ լվացվել

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․

  1. առողջ սնունդ
  2. մարզանք
  3. հիգիենա
  4. շրջակա միջավայր
  5. վնասակար սովրություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ և այլն)
  6. աղքատություն
  7. կրթություն
  8. նորմալ հոգեվիճակ
  9. ժառանգականություն
  10. պատասխանատու վարգագիծ

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարևորությամբ․

  1. հիգիենա
  2. առողջ սնունդ
  3. վնասակար սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ և այլն)
  4. շրջակա միջավայր
  5. կրթություն
  6. մարզանք
  7. պատասխանատու վարգագիծ
  8. աղքատություն
  9. նորմալ հոգեվիճակ
  10. ժառանգականություն

Իմ մայրիկը վերադասավորում է իր կարծիքով կարևորությամբ․

  1. Նորմալ հոգեվիճակ
  2. Առողջ սնունդ
  3. Ժառանգականություն
  4. Հիգիենա
  5. Կրթություն
  6. Մարզանք
  7. Շրջակա միջավայր
  8. Պատասխանատու վարքագիծ
  9. Վնասակար սովորություններ
  10. Աղքատություն