Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամբար, Ճամփորդություն, Մայրենի

Գաֆեսճյան թանգարանի մասին

Գաֆեսճյանի թանգարան արվեստի կենտրոնն է։ Այն գտնվում է Երևանում։ Գաֆեսճյանի թանգարանը հիմնադրվել է 2009 թվականին: Արվեստի կենտրոնը հիմնադրվել է ամերիկացի գործարար և հայկական ծագմամբ կոլեկցիոներ Ժերար Լևոն Գաֆեսչյանի կողմից: Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարանին տրամադրել է Կասկադի տարածքը։ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։ 

Կասկադ

Սկսենք ամենահաճախ հնչող հարցից՝ «քանի՞սն են Կասկադի աստիճանները». դրանք 572-ն են։ Կասկադի համալիրը սկսվում է Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանով։ Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Թամանյանի արձանը հենվում է մի մեծ քարի` ամրացված 2 այլ փոքր քարերի վրա։ 

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը բացատրել է, որ ձախ կողմի քարը խորհրդանշում է հին ճարտարապետությունը, իսկ աջը ներկայացնում է ճարտարապետության նոր շրջանը: Այսպիսով, նա ցանկացել է պատկերել, թե ինչպես Թամանյանը՝ կառուցելով քաղաքամայր Երևանը, կամուրջ է ստեղծում այս ժամանակաշրջանների միջև։ Հուշարձանը ավարտելուց հետո,

 որոշվեց կառուցել այնպիսի մի շինություն, որը կդառնար քաղաքի խորհրդանիշներից մեկը։ Նպատակն էր ստեղծել մի շինություն, որը կլիներ մոնումենտալ, դինամիկ, եզակի և նորաձև։ Արդյունքում, ճարտարապետներ  Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը նախագծեցին և կառուցեցին Կասկադի համալիրը։ Համալիրը կազմված է բազմաթիվ աստիճաններից և հարթակներից։ Յուրաքանչյուր հարթակն ունի կանաչ տարածքներ՝ գեղեցիկ տնկված ծաղիկներով, քանդակներով, Երևան քաղաքի և բիբլիական Արարատ սարի հրաշագեղ տեսարանով։ Այստեղ է գտնվում հանրահայտ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ Հիմնադիրը հայտնի հայ գործարար և բարերար Ջերարդ Լ․ Գաֆէսճեանն է։

 Կենտրոնը ներկայացնում է ժամանակակից արվեստի գործերի բազմազան ցուցահանդեսներ։ Զբոսնելով Կասկադի համալիրով՝ կարելի է տեսնել ժամանակակից արվեստի նմուշներ Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուից։ 

Ջերարդ Գաֆեսչյան

Գաֆէսճեանը Հայոց Միացյալ Նահանգներում հաստատված հայազգի ծնողների զավակ է։ Ծնվել է 1925թ. ապրիլի 26-ին, Նյու Յորք քաղաքի Բրուքլին արվարձանի Բենսոնհըրսթ թաղամասում։ Երևանում նա հիմնադրել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի թանգարան եւ ցուցասրահ է։ Եղել է նաեւ Վաշինգթոնի Հայոց ցեղասպանության թանգարանի գլխավոր նվիրատուն։ Մինեսոթայի նահանգային ցուցահանդեսում 100-ամյա մի կարուսել կա, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի նշանավորումն այն փակումից փրկելու համար նրա գործադրած ջանքերի։

 

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություն

Քայլք Հրազդանի կիրճով

Եղանակը՝ այստեղ:

Հրազդանի կիրճը Երևանի յուրօրինակ այցեքարտերից է։ Կիրճի՝ Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը։ Այսպիսով, տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

Рубрика: Ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Վանքը գտնվում է Բուժական գյուղից հյուսիսանտառապատ լեռան լանջին։ Հիմնվել է վաղ միջնադարում։ Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին Վահան
Գողթնացու՝ վանքում ապաստանելու կապակցությամբ։ XI–XIV դդ. վանքը եղել է կրթության և գրչության կենտրոն։ Վանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XII դ.-ում: Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրայի սիրամարգի պատկերաքանդակը բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած, և այս բոլորը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ XIII դ. վանքում գործել են Վանական Վարդապետը և Վարդան Արևելցին, որը հիմնել է Թեղենյաց մենաստանի դպրոցը: Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը արլևելյան կողմում
գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառախորան մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է սեղանատունը (XIIIդ.), արևմտյան կողմում՝ վանքի գերեզմանատունը։ 1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։

Եղանակ՝

 

Google map`

Рубрика: Ճամփորդություն, Մաթեմատիկա

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք ճամփորդեցինք դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այնտեղ հետաքրքիր էր։ Մենք արտասանեցինք <Իմ երգը> մտնելուց, իսկ դուրս գալուց <Գարնան առավոտ>։ Այնտեղ կար Թումանյանի հոլոգրաֆիկ պատկերը։ Այդտեղ նրա դերը խաղում էր իր ծոռը։ Մենք ավելի լավ իմացանք Հովհաննես Թումանյանի կյանքի մասին։ Տեսանք նրա իրերը, հագուստը և Իր ծննդավայրը, տունը։ Ամենավերջում խաղացինք խաղ։ Նրանք ասում էին ասացվածքի կեսը, իսկ մենք պետք էր գուշակում էինք նրա շարունակությունը։ Վերջում հաղթեց մեր թիմը։

Ես լուծել եմ Թումանյանական խնդիրներ և խաչբառ, նաև ինքս կազմել եմ Թումանյանական խաչբառ։

Թումանյանական խնդիրներ
Թումանյանական խաչբառ
Իմ Թումանյանական խաչբառը

Վիդեո

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Եղանակ

Խոր վիրապի մասին

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եվ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Рубрика: Ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Մենք գնացել ենք սահադաշտ և գնալուց մեր ընկերներից հինգ հոգին գնացին ընկեր Սեդայի մեքենայով, իսկ այնքանը ավտոբուսով։ Ավտոբուսը ուշացել էր։ Երբ եկավ նստեցինք։ Սահադաշտի ճանապարհը կարճ էր, և մենք արագ հասանք։ Այնտեղ Քշել գիտեին մի քանիսը։ Ես և Մարին, քանի որ քշել գիտեինք սովորեցնում էինք մյուսներին։ Նատալին, Եվան և Մանուն ընկան ուժեղ սառույցի վրա և գնացին հանգստանալու։ Ես Մանուին էի օգնում։ Մենք մնացինք երկար, բայց ինձ թվաց, թե քիչ ենք սահել։ Այդ օրը ինձ շատ դուր եկավ։ Դա ճամբարային օրերի ամենալավ օրն էր։

Рубрика: Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան

Մեզ պատմեցին, թե ինչպիսի զգեստ էր նա հագնում, որ վանգոգի թանգարան է այցելել իր ամուսնու հետ, որ նրա ամուսինը քանդակագործ է, պատմեցին պապիկների ձեռնափայտի մասին, որ իրենց մեջ պահված է թուր, նա վերցնում է շատ ներկ և քսում վրձինի վրա, նա սկսում է միանգամից նկարել, առանց մտածելու և այլն։ Ինձ շատ դուր եկավ տուն-թանգարան։
Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Երևանի Պատմության թանգարան

Մենք ճամփորդել ենք Երևանի Պատմության Թանգարան։ Այնտեղ չէին թողնում նկարել, բայց ես կարող եմ պատմել մի քանի բան։ Մենք իմացանք, թե որն է ամենահին եկեղեցին, որտեղ է գտնվում, Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին։ Երևանի Պատմության Թանգարանի դիզայները Ալբերտ Սոխիկյանն է, որը իմ տատիկի եղբայրն էր։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություն

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն…

Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, մ. թ. ա. 1-ին հազարամյակով թվագրվող Կարմիր բերդի բնակավայրից պեղված հարուստ հնագիտական հավաքածուն` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն, ինչպես նաև քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնող Ավան-Առինջից պեղված առարկաները։

Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։

Ցուցադրությունում տեղ են գտել նաև քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքների մասին պատմող առարկաները։

1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույց է նվիրել է (պահպանվում է թանգարանում) Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։

Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները:

Հետաքրքրություն են ներկայացնում Մխիթարյանների կողմից 19-րդ դարում Վիեննայում հիմնված տպարանի տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ, ինչպես նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված «Խոսք» թերթի տպագրական մեքենան:

Անգլիական այգի

Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։  Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։

Էրեբունի բերդաքաղաքի մասին, Արգիշտի Առաջին

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում կազմավորված հայկական ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը: