Рубрика: Մայրենի, Նախագծեր

ՀՀ Կարմիր գիրք նախագիծ

ՀՀ-ի « Կարմիր գիրքը» ~ Բարի գալուստԺամանակահատված՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝ ծանոթություն կարմիր գրքի կենդանիներին՝ և նրանց պաշպանել

Ընթացքը՝ գրել, թե որ կենդանիներն են վերացման եզրին։ Ընտրել այդքանից մեկին և գրել նրա մասին

 

 

Հայաստանում բնակվում է ողնաշարավոր կենդանիների մոտ 523 տեսակ, որոնցից 153-ը գրանցված են «Կարմիր գրքում»։ Սկսած 1500 թվականից ողջ աշխարհում ամբողջությամբ անհետացել է 844 կենդանատեսակ և բուսատեսակ, հազարավոր տեսակներ այսօր ոչնչացման եզրին են։

Իմ ընտրած հինգ տեսակները։

Ամառային բախտակ (Salmo ischchan aestivalis)

Փոքրասիական տրիտոն (Ommatotriton vittatus)

Պարսկական պսևդոցիկլոֆիս (Pseudocyclophis persicus)

Կարմիր ցին (Milvus milvus)

Առաջավորասիական հովազ (Panthera pardus ciscaucasica)

Կարգավիճակը․Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Հովազի այս ենթատեսակի ընդհանուր թվաքանակը գնահատվում է 870-ից 1300 առանձնյակ։ Առաջավորասիական հովազն իր տեսակի ամենախոշորգիշատիչներից մեկն է։ Մարմնի երկարությունը կազմում է 126-ից 171, մինչև 183 սմ, պոչի երկարությունը՝ 94-ից 116 սմ։ Ուսերի բարձրությունը կարող է հասնել 76 սմ-ի, զանգվածը՝ 70 կգ։ Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 քկմ, իսկ բնակեցման տարածքը՝ 2856,8 քկմ: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձոր գյուղից դեպի հյուսիս գտնվող տեղամասում: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից: Անհետացման եզրին հասնելու պատճառները՝ արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Մասնակցելու համար սեխմի այս տեղ

Рубрика: Մայրենի, Նախագծեր

Երկրներ․ անհատական նախագիծ

Ժամանակահատված՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝ ծանոթություն ինչ-որ երկրի, կամ մի քանի երկրների մասին և գրել հետաքրքիր փաստեր

Ընթացքը՝ ընտրեք ինչ-որ երկիր և դրեք նրա մասին

Իմ աշխատանքը՝

Ես գրել եմ Իսրայելի մասին

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է։ Պետական լեզուներն են եբրայերենն և արաբերենն է։ Այնտեղ շնվել է Հիսուս Քրիստոսը։ Նրա մասին գրել են Աստվածաշնչում և այնտեղ մենք կարդացել ենք Իսրայելի Նազարեթ, Բեթղեհեմ և այլ քաղաքների մասին։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի

Փաստեր

Ամբողջ աշխարհում գրանցված պատենտների, գիտնականների, բնակչության շնչի հաշվով համակարգիչների, ինչպես նաև թանգարանների թվով Իսրայելը գրավում է առաջին տեղը:

Պետության ամբողջ պատմության ընթացքում դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել ընդամենը 2 մարդ: Մեկին մահապատժի են ենթարկել սխալմամբ: Իսկ երկրորդը` Ադոֆ Էյհմանը նացիստական հանցագործ էր:

Իսրայելում գոյություն ունի հետաքրքիր մի թանգարան: Այնտեղ ներկայացված են այն բոլոր ժողովուրդների մշակույթները, որոնք հիշատակված են Աստավածաշնչում:

Դեռ նույնիսկ պետության անվանումն ընտրված չէր, ինչպես նաև չգիտեին ինչպես անվանել իրենց տարադրամը, բայց առաջին իսրայելական թղթադրամներն արդեն տպագրվել էին:

Рубрика: Նախագծեր, Պատմություն

Հունական դիցաբանություն․ նախագիծ

Հեղինակներ՝ Նատալի Մնացականյան, Մարի Հարությունյան, Եվա Հարությունյան

Վայր՝ Մայր դպրոց

Ժամանակահատված՝ շուրջտարյա

Ընթացք՝ եթե արդեն ծանոթ եք մեր նախորդ նյութին․ «Հայկականեկեղեցիներ», ապա կիմանաք, որ ես և Մարին մտածել ենք շուրջտարյա նախագիծ։ Նախագիծը բաժանված է մի քանի մասերի և սա երկրորդ մասն է։ Երկրորդ մասի թեման է հունական դիցաբանությունը, որի շրջանակներում ծանոթանալու ենք հունական դիցաբանության մասին և խաղալու ենք ուսումնական խաղ։

Հունական դիցաբանության մասին

Խաղի ընթացք՝ խաղի ընթացքում սովորողները բաժանվելու են թմերի։ Մենք տալու ենք հարցը, թմերը քննարկում են այդ հարցի շուրջ և ընտրում մեկին ով պետք է հարցի պատասխանը տա։ Ով ավելի արագ կպատասխանի հարցին այդ թմին էլ կգա միավոր։ Վերջում միավորները կհաշվենք և կհայտարարենք հաղթողին։

Рубрика: Նախագծեր, Բնագիտություն

Երիցուկի մասին

Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն  են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան: Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ։ Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը: Թերապևտիկ նպատակներով, ինչպես նաև կանխարգելման համար օգտագործվում է թուրմը, եթերային յուղն ու չոր ծաղկաբույսերից պատրաստված թեյը: Խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների, լեղին հանող համակարգի գործունեության խնդիրների, քնի խանգարումների ու անհանգստության, միզասեռական համակարգի բորբոքումների, շագանակագեղձի հիվանդությունների և այլնի դեպքում։ Երիցուկն օգնում է նաև մեղմել ատամի ու գլխի ցավը։ Բուժման ընթացքը չպետք է գերազանցի երեք ամիսը, չնայած երիցուկի մեջ պարունակվող ակտիվ նյութերից կախվածություն սովորաբար չի լինում:

Երիցուկի մասին լեգենդ

Շատ տարիներ առաջ ապրել է սիրահար զույգ։ Ռոմանը և Լյուբովը։ Մի գիշեր տղան երազ է տեսել։ Երազում մի աննկարագրելի և անբացատրելի ծաղիկ` դեղին միջնամասով և սպիտակ թերթիկներով։ Այդ ծաղիկը նույնքան գեղեցիկ, հասարակ ու անմեղ տեսք է ունեցել, որքան իր սերը` Լյուբովի հանդեպ։ Երբ արթնացել է, ծաղիկը գտել է իր կողքին։ Ռոմանը քաղել է ծաղիկը և նվիրել իր սիրելիին։ Աղջիկը շատ է տպավորվել ծաղիկի գեղեցկությամբ և ծաղիկին կոչել է իր սիրելիի անունով` Ռամաշկա։ Լյուբովը շատ է ցանկացել, որ բոլոր սիրահարները նման զգացողություն ունենան և, որ բոլորը կարողանան իրենց սիրելիներին այս ծաղիկից նվիրել։ Սակայն Ռոմանը չգիտեր ինչպես նորից տեսներ, այդ երազը և որտեղից գտներ այդ ծաղիկներից։ Ի վերջո երիտասարդը որոշել է այդ հարցով դիմել երազների արքային։ Ռոմանը ուղևորվել է նրա մոտ, չնայած վտանգավոր և խոչընդոտներով լի ճանապարհին։ Վերջապես հասել է երազների արքայություն։ Արքան շատ զայրացկոտ էր և խիստ։ Սակայն, երբ լսել է երիտասարդի սիրո մասին և նայել նրա ջինջ աչքերի մեջ, որոշել է օգնել և կատարել աղջկա ցանկությունը։ Բայց այդ ցանկության գինը շատ մեծ էր։ Ռոմանն ընդմիշտ պետք է մնար երազների արքայի այգիներում։ Երկար շաբաթներ ու ամիսներ է Լյուբովը սպասել իր ամենամտերիմ մարդուն։ Մինչև մի անգամ տեսել է ծաղիկներով պատված դաշտեր, որոնց անվանել էր Ռամաշկա։ Այդ ժամանակ հասկացել է, որ էլ երբեք չի տեսնի իր սիրելիին։ Այս տխուր պատմությունից հետո է սկսվել երիցուկով գուշակություն անելը։

Սիրում է — չի սիրում

Կհամբուրի — սրտի մեջ կթքի

Կգրկի — գրողի ծոցը կուղարկի

Անկեղծ է սիրում — կասկածում է

Սպասում է փոխադարձության — ծաղրում է։

Որ արտահայտության ժամանակ պոկվի վերջին թերթիկը դա էլ կլինի երիցուկի պատասխանը։ Երբ սիրելիին երիցուկի փունջ եք նվիրում, դա անմեղության, ձեր զգացմունքների խորության խորհրդանիշն է։

Рубрика: Նախագծեր

Պարային նախագիծ

Մասնակիցներ՝ Նատալի Մնացականյան, Եվա Հարությունյան, Արմենուհի Սոկրատունի, Աստղիկ Մեղրունի, Մարի Հարությունյան, Նանե Պլուզյան, Եվա Հայրապետյան, Ալլա Շարոյանց

Պարուսույց՝ Արմենուհի Սոկրատունի

Ընթացք՝ մենք և ընկեր Արմենուհին ընտրում ենք պար, որը լավ պարապում և ներկայացնում ենք Ընդհանուր պարապմունքներին և Մեդիա Ուրբաթներին։

Ժամանակահատված՝ երկարաժամկետ

Որպես մեր նախագծի մեկնարկ ընդհանուր պարապմունքին պարելու ենք ”Batter up” երգի տակ՝

Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամբար, Մայրենի, Նախագծեր

Հետաքրքրաշարժ մայրենի

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4. Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:

Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:

Ա․ ամեն կամարԲ․ մեկ ներկարարԳ․ ակամա ներկաԴ․ երկար նամակԵ․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,այնուհետև ծամը։

Ա. նեղսիրտԲ. մեծամիտԳ. սիրելիԴ. ազնիվԵ. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգբառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞րբառով բառազույգ չկազմվեց։

Ա. նյութԲ. հյութԳ. ուզելԴ. ծառաԵ. լումա

2-րդ նյութ

1. Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկԲ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, ՀատիսԳ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, ԱբովյանԴ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակԵ. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագրԶ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:Բառաշարքում գտիր այդ բառը:

Ա. համարիչԲ. մեղրամոմԳ. ցեղակիցԴ. մեղրահացԵ. հարմարանք

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարենեթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր, նկար, հյուսն, կանթ, ներկ, նպար, խենթ

4. Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթըեթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ, դերասան, դարդ, գդալ, վարդ, արդար, դող, դատել

5. Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը: Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սալոր—լոր, ալ, սալ, սա, որ
Պարտեզ—պար, ար, արտ, եզ
Հովհար—հով, ով, ար
Հոտաղ—հոտ, տաղ, աղ
Թակարդ—թակ, ակ, կար, ար
Պարտատոմս—պար, ար, արտ, ատոմ, տոմս

3-րդ նյութ

1. Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:

Աջ—քաջտուն—տունկունկ—սունկքար—քարտվազ—վազքերան—բերանկար—նկարլոր—քլորպար—նպարաղեղ—բաղեղշուն—աշունսան—քսանծուխ—ածուխչոր—չորսգիր—գիրքբարձ—բարձրայլ—այլնբու—բուն

2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝

Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրանԲ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչիԳ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչիԴ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտենԵ. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ: