Рубрика: Մայրենի, Ֆլեշմոբներ

Մայրենիի Հուլիսյան ֆլեշմոբ

1․ «Արշավախմբային» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։

Վախ, արշավ, խաշ, բայ, մայր, Մարի, աման, խմբային, խավար, Արա, շախ, վրան, ամբար, արաբ, նախշ

2․ Վրանային ճամբար մեկնելիս ի՞նչ կվերցնես քեզ հետ։ Այդ իրերի անունները այբբենական կարգով դասավորի՛ր։

Աման, բարձ, բրդուճ, գիրք, գլխարկ, գնդակ, դանակ, ելակ, ըմպելիքներ, թութ, լապտեր, վրան, քնապարկ

3․ «Արկանել» բառը գրաբարում (հին հայերեն) ունեցել է հետևյալ իմաստները՝ ձգել, գցել, տարածել, մեկնել։ Այն պահպանվել է ժամանակակից հայերենի մի շարք բառերում։ Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ հաշվի առնելով «արկ» բաղադրիչի վերոնշյալ իմաստները։

Գլխարկ, վերարկու, բանսարկու, ռմբարկու․ խնկարկել, ուղարկել, ձեռնարկել, բանտարկել

Գլխարկ-գլուխը ծածկել
վերարկու-Վերևի հատվածը ծածկելու համար
բանսարկու-խոսք ասել
ռմբարկու-ռումբ գցել
խնկարկել-խունկ վառել
ուղարկել-ճանապարհել
ձեռնարկել-սկսել
բանտարկել-բանտ գցել

4․ Բառերը երկու խմբի բաժանի’ր՝ հիմնավորելով, թե ինչ սկզբունքով ես կատարել բաժանումը։

Ուղարկել, ուղղել, ուղղորդել, ուղեծիր, ուղենիշ, ուղղամիտ, ուղղանկյուն, ուղևոր, ուղղիչ, ուղղաթիռ, ուղղաձիգ, ուղեպարկ

ուղղել                ուղարկել
ուղղորդել         ուղեծիր
ուղղանկյուն    ուղեծիր
ուղղամիտ        ուղենիշ
ուղղիչ               ուղևոր
ուղղաթիռ        ուղեպարկ
ուղղաձիգ

5.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` նոր բարդ բառեր ստացի՛ր։

Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք

Հեռադիտակ, հանրապետություն, ձնեմարդ, երկամաս, կենսագիր, հնագետ, մտադիր, բարեկամ, ակնհայտ, լուսամփոփ

6․Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

Ա. Աբելին` Գայանեի եղբորը, կհամոզենք: Բ. Աբելին, Գայանեի եղբորը, կհամոզենք:
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

1․ Ա-ում Աբելը Գայանեի, եղբայրն ա, իսկ Բ-ում Աբելը Գայանեի եղբայրը չի։
2․ Ա-ում Կինը եղեգի պես ճոճում էր իրանը, Բ-ում Կինը եղեգի պես էր և ճոճում էր բարակ իրանը։

7․ Գրաբարյան ասույթները արևելահայերեն փոխադրի՛ր։

Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք։

Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ։

Ոչ օգնեսցեն գանձք անօրինաց, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ։

Ի հաւատոյ եւ յուսմանէ տգէտք երեւին, եւ ի գործս՝ ծոյլք։

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի։

Շատերին կանչում են՝ քչերին ընտրում։
Իմ ասածը ծշմարիտ է, քանի որ ես գիտեմ որտեղից եմ եղել և ուր եմ գնում։
Անօրեններին գանձերը չեն օգնի, այլ արդարությունը կփրկի մահվանից։
Հավատից և ուսումից տգետները գործից ծույլ է լինում։
Յուրաքանչյուր ծառ իր պտուղը ճանաչում է։

8․ Նախադասությունների մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Դաք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Հաճելի տեսք չի թողնում:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:
Դուք չափազանցում եք վտանգը:
Խոսքը նրա մասին է:
Հաճելի տեսք չունի:
-Բանն ինչո՞ւմ է,- հարցրեց ոստիկանը:
Բանը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

9․ Գտի՛ր հոմանիշ ասացվածքները և կողք կողքի գրի՛ր։

Շան անունը տուր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր։ Որտեղ պանիր, այնտեղ բանիր։ Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ։ Ով ալարի, ոչ դալարի։ Օձը տաքացնողին է կծում։ Որտեղ հաց, այնտեղ կաց։ էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։ Ով աշխատի, նա կուտի։
Որտեղ պանիր, այնտեղ բանիր։-Որտեղ հաց, այնտեղ կաց։
Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ։-էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է։
Ով ալարի, ոչ դալարի։-Ով աշխատի, նա կուտի։
Շան անունը տուր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր։-Օձը տաքացնողին է կծում։

10.  Ձեր թաղի, գյուղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի՞ տներ կան, քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում) և պատմությունդ վերնագրի՛ր:

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ (Երկրորդ մակարդակ)

1. Արամը  գրեց  չկրկնվող  թվանշաններով  յոթանիշ մի  թիվ, որի առաջին թվանշանը 3 անգամ փոքր է վերջինից: Երբ նա ջնջեց այդ  երկու  թվանշանները, այդ թվի մնացած թվանշանների գումարը եղավ  12: Ո՞րն  էր  Արամի գրած հնարավոր  ամենամեծ  թիվը:

9542103

2. Նայելով օրացույցին Աննան նկատեց, որ ինչ-որ  ամսվա  մեջ  կա  հինգ  չորեքշաբթի  և  հինգ  ուրբաթ: Շաբաթվա ո՞ր օրն էր  այդ  ամսվա  20-ը:

Երկուշաբթի

3. Մանեն խորանարդի յուրաքանչյուր  նիստի վրա  գրեց  մի բնական թիվ, այնպես որ  խորանարդի  հանդիպակաց  նիստերի վրա գրված թվերի արտադրյալը լինի նույնը (տես նկարը): Ի՞նչ թիվ պետք է լինի խորանարդի  ստորին  նիստին (հատակին), որպեսզի  խորանարդի  հանդիպակաց  նիստերի վրա գրված թվերի արտադրյալը լինի նվազագույնը:

Captionless Image

84
4. Ընտանիքի 4 անդամների տարիքների գումարը 68 է, իսկ 4 տարի առաջ՝ 53։ Քանի՞ տարեկան է ընտանիքի ամենափոքր անդամը։
3

5. Խանութում վաճառվում են մեծ ու փոքր գնդակներ։ Փոքր գնդակի  արժեքը  մեծի գնի կեսն է։ Հայրիկն  իր երեխաների համար  գնեց  5 մեծ և 3 փոքր գնդակ։ Եթե ​​փոխարենը նա գներ 3 մեծ  և 5 փոքր գնդակ, ապա 3000 դրամ  պակաս կծախսեր։ Որքա՞ն է  փոքր  գնդակի արժեքը:

1500դ
6. Քանի՞ ձևով կարելի է  1*2 եռանիշ թվի մեջ  աստղանիշի փոխարեն  գրել թվանշան այնպես, որպեսզի  ստացված թիվը լինի  12-ի բազմապատիկ:
2 | 132, 192

7.  Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն․Նշիր ճիշտ հավասարությունը։

Captionless Image
36-7=29

8.  Երկու սկյուռիկ  հերթով ընկույզ են ուտում։ Առաջին  սկյուռիկը  կերավ մեկ ընկույզ, 2-րդը՝ երկու, հետո 1-ինը  կերավ երեք, 2-րդը՝ չորս, 1-ինը  կերավ հինգ ,  2-րդը՝ վեց, և այսպես շարունակ: Երբ ընկույզները վերջացան,  պարզվեց, որ 1-ինը  կերել է 100  ընկույզ։ Այդ ընթացքում քանի՞ ընկույզ  է  կերել 2-րդը:
110
9. Գրատախտակին գրված են 1-ից 100 թվերը: Նարեն ջնջեց 1 թիվը։ Արամը ջնջեց 2-ից մեծ 2-ի բազմապատիկ թվերը, Աննան ջնջեց 3-ից մեծ 3-ի բազմապատիկ թվերը, Սարգիսը ջնջեց 4-ից մեծ 4-ի բազմապատիկ թվերը, և այսպես շարունակ:Հետևելով օրինաչափությանը  ո՞րերոդ մասնակցից հետո այլևս թիվ չի մնա ջնջելու:
5-րդ

10. Քանի՞  եղանակով կարելի է 4 տարբեր մետաղադրամներ դնել երկու գրպանում:

16

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Հուլիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ 2023 (Երկրորդ մակարդակ)

1. Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:

6 եղանակ

2. Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։

18 — 14 = 4
18 + 4 = 22

3. Երկու վարպետներ, օրական աշխատելով հավասարաչափ, միասին վաստակել են 90000 դրամ։ Վարպետներից մեկը աշխատել է 2 շաբաթ, իսկ մյուսը՝ 4 շաբաթ։ Որքա՞ն գումար է վաստակել յուրաքանչյուր վարպետ։

30.000 և 60.000

4. Այգում կա 128 ծառ։ Ծառերի 3/8-ը խնձորենի է, 1/2-ը տանձենի, իսկ մնացածը՝ սալորենի ։Քանի՞ սալորենի կա այգում։

128:8×3=48 խնձորենի
128:2=64 տանձենի
48+64=112
128-112=16 սալորենի

5. Պատկերը կազմված է  8, 11 և 9, 7 կողմերով երկու ուղղանկյուններից և մեկ քառակուսուց, որի կողմը 2-ով փոքր է ուղղանկյան մի կողմից, տես նկարը։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։
Captionless Image

8 x 11 + 9 x 7 + 6 x 6 = 88 + 63 + 36 = 187

6. 120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:

30+120+30=180

7.  Այսօր կիրակի է: Գոռը սկսում է կարդալ 290 էջանոց գիրքը: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերից, այդ օրը նա կարդում է 25 էջ։ Առանց որևէ օր բաց թողնելու քանի՞ օրում Գոռը կկարդա այդ գիրքը:

41 օր

8. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:

23×6=138
138+4=142

9. 35 թիվը ունի այնպիսի հատկություն․ այն բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա: 38 թիվը չունի այդ հատկությունը։ 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունեն այդ հատկությունը։

22,24,25,26,28

10. Գտեք այն երկնիշ թվերի զույգերի քանակը, որոնց տարբերությունը 50 է:

40

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Հուլիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ 2023 (Առաջին մակարդակ)

1. Անին կատարեց 15 քայլ, Լուսեն կատարեց 20 քայլ ավելի, քան Անին, իսկ Լիլին կատարեց 10 քայլ ավելի, քան Անին ու Լուսեն միասին։ Քանի՞ քայլ կատարեցին Լուսեն և Լիլին միասին։

Captionless Image

15 + 20 = 35 քայլ (Լուսեն)
35 + 15 = 50 քայլ (Անին ու Լուսեն միասին)
50 + 10 = 60 քայլ (Լիլին)
60 + 35 = 95 քայլ (Լուսեն և լիլին միասին)

Պատ․՝ 95 քայլ (Լուսեն և լիլին միասին)

2. Լողի պարապմունքը սկսվեց ժամը 12:15-ին և տևեց 45 րոպե: Ժամը քանիսի՞ն ավարտվեց այն:

Captionless Image

12:15 + 45 = 13:00

3. Գտիր միանիշ կենտ թվերի գումարը:

1+3+5+7+9 = 25

4. Ափսեում կա 5 շոկոլադե, 7 կաթնային և 12 մրգային կոնֆետներ: Երեկոյան ափսեում մնաց 4 շոկոլադե, 3 կաթնային և 7 մրգային կոնֆետներ: Ամենաշատը ո՞ր տեսակի կոնֆետից կերան երեխաները։

Captionless Image

Նրանք կերել են 1 շոկոլադե, 4 կաթնային և 5 մրգային կոնֆետներ։
Պատ․՝ ամենաշատը նրանք կերել են 5 մրգային կոնֆետը։

5. Արատես գետում լողում էին ճամփորդության մեկնած բոլոր ճամբարականները: Նրանցից 15-ը դուրս եկան գետից, մնացին 19-ը: Քանի՞ ճամբարական էր մեկնել ճամփորդության:

Captionless Image

15 + 19 = 34

6. Արատեսում կա չորս տնակ: Յուրաքանչյուր տնակում կան 6 մեկտեղանոց և 2 երկտեղանոց մահճակալներ: Ամենաքիչը քանի՞ տնակում կարող են տեղավորվել 20 ճամաբարական։

Captionless Image

6+4=10
20:10=2 տնակում

7.  Ցուցահանդես-վաճառքի համար ճամբարականները պատրատեցին 15  կավե միանման զարդեր: Քանի՞ տուփ կավ օգտագործեցին նրանք, եթե երեք զարդ պատրաստելու համար օգտագործվում է մեկ տուփ կավ։

15:3=5 տուփ

8. Վահանն օրական ուտում է 1 վանիլային և 1 շոկոլադե պաղպաղակ, իսկ Դավիթը օրական ուտում է 2 շոկոլադե և 2 մրգային պաղպաղակ։ Երկուսը միասին քանի՞  պաղպաղակ կուտեն 3 օրում:

Captionless Image

3×2+3×4=6+12=18 պաղպաղակ

9.  Արևելյան դպրոցի բակում կա 5 ծիրանենի: Քանի՞ կիլոգրամ ծիրան հավաքեցին ճամբարականները, եթե 3 ծիրանենիներից յուրաքանչյուրից հավաքեցին 10կգ բերք, իսկ մյուս երկուսից՝ յուրաքանչյուրից հավաքեցին 15կգ բերք։

10×3+2×15 = 30+30=60 կգ բերք

10. Գագիկի մայրիկը 32 տարեկան է։ Գագիկը ծնվել է, երբ նրա մայրիկը 21 տարեկան էր։ Քանի՞ տարեկան է այժմ Գագիկը։

32 — 21 = 11 տարեկան

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ

Առաջին մակարդակ

1. Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։

6 զույգ — 12 գուլպա

3 զույգ — 6 գուլպա

12 + 6 = 18

30 — 18 = 12

12 զույգ — 6 գուլպա

2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։

23 օր

3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։

5x5x3 = 75

4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։

44-15=29

29-18=11

11 դեղին օղակ

5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։

54:6 = 9

9×3=27 կոնֆետ

6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:

4 եղանակով

7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

Подпись отсутствует

12 բացիկ

8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:

28 ծառ

9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:

7 գույնով

10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավիթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:

Подпись отсутствует

Դավիթ

Երկրորդ մակարդակ

1.Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։

13, 23, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 43, 53, 63, 73, 83, 93

Պատ՝ 19 հատ

2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։

5 x 14 = 70
70 + 2 : 6 = 12

3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։

12 : 3 = 4
4 x 4 = 16

4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:

3 տարի

5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։

20 x 300 = 6000գ (6կգ)
12 6 = 6 կգ
6000 : 200 = 30
30 20 = 10

6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:

11:45 + 25 = 12:10

7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։

900 : 2 = 450
450:3=150

8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

512:2×512=131072  և  131072+512=131584

9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):

Սյունեն

10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:

41-24 = 17
18+17 = 35

Подпись отсутствует
Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Մարտ ամսվա ֆլեշմոբի վերլուծություն

Ես կատարել եմ մարտ ամսվա ֆլեշմոբի առաջին և երկրորդ մակարդակները։ Կատարել եմ հայրիկիս և մայրիկիս հետ։

Ամենադժվար

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:

Ամենահեշտ

3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:

Ամենահեաքրքիր

10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը։

7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ (Երկրորդ մակարդակ)

18:40 + 5 + 8 = 18:53

3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

5 x 8 = 40
4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։
16-6 = 10 պաղ

500:10=50 դր.
50×6=300 դր․
700-300=400 դր

5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը:

3 x 8 = 24
3 + 8 = 11

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

48 = 3 x 10 + 2 x 9
3 + 2 = 5 տուփ

7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։

43 կգ

8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։

4 ժամում

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:

38 տերև

10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը

Подпись отсутствует

8 x 8 = 64

Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբներ

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ (Առաջին մակարդակ)

1. Հինգ օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:

Երկուշաբթի

2. Կենդանաբանական այգում թութակների վանդակում ապրող դեղին թութակները մեկով շատ են երկնագույն թութակներից: Երկնագույն թութակներն էլ երկուսով շատ են կարմիր թութակներից։ Կա երեք կարմիր թութակ։ Քանի՞ թութակ կա այդ վանդակում։ Նշվածներից բացի ուրիշ թութակ չկա վանդակում:

14 թութակ

3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:

8-րդ վագոնում

4. Սովորողները մի շարքով վարդի 12 թուփ տնկեցին։ Երկու հարևան թփերի միջև հեռավորությունը 2 քայլ է։ Քանի՞ քայլ է առաջին և վերջին թփերի միջև եղած հեռավորությունը։

22 քայլ

5.  Սովորողները մայրիկների համար փնջեցին ծաղիկներ, յուրաքանչյուր փնջում՝ 11 ծաղիկ: 6 հոգու համար այդպիսի ծաղկեփունջ պատրաստելուց հետո 9 ծաղիկ ավելացավ: Սովորողների մոտ սկզբում քանի՞ ծաղիկ կար:

75

6. Սուրենը աստիճանավանդակով բարձրանալիս ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Քանի՞ քայլից կհասնի հարթակին, եթե աստիճանների թիվը 19 է։

10

7.  Մի ընտանիքում երեխաներից ամենամեծը 10 տարեկան է, ամենափոքրը 3 տարեկան է։ Հայտնի է, որ այդ ընտանիքում ամեն տարի մի երեխա է ծնվել:  Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

8

8.  Կարինեն և Գուրգենը կետ-խաչ են խաղում։ Խաղը սկսում է Կարինեն և խաչ է դնում։ Խաղի ինչ որ պահի կետերը և խաչերը նույն քանակի են լինում։ Ո՞վ է անելու հաջորդ քայլը։

Կարինեն

9.  Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:

Դավիթը

10. Սեղանին դրված է երկու աման, առաջինում կա 30 ծիրան, իսկ երկրորդը դատարկ է: Ամեն օր Լիլիթն ուտում է երեք ծիրան և կորիզներից միայն մեկն է  մաքրում, ուտում, իսկ մյուս երկուսը դնում է երկրորդ ամանի մեջ: Քանի՞ օր հետո սեղանին եղած ծիրանների և կորիզների քանակը կհավասարվեն:

6-րդ օրը