Рубрика: Մայրենի, Արևմտահայերեն

Առյուծը և մարդը

Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Արևելահայերեն

Զորավոր մի Առյուծ, որ նստած էր մի ժայռի վրա, տեսավ որ գազանները
սարսափահար վազում էին։ Առյուծը հարցրեց, թե ինչո՞ւ են փախչում և
ո՞ւմից են վախենում։
—Դու էլ փախիր,-ասեցին,-որովհետէ մարդ է գալիս։
—Ո՞վ է մարդը,- հարցրեց Առյուծը,-և ի՞նչ է նրա ուժը, որ փախնենք
նրանից։
—Կգա է քեզ կվնասի,- ասեցին։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնաց իր տեղը։ Եվ ահա եկավ հողագործ
մի մարդ։
—Արի կռվենք,- ասաց հպարտ Առյուծը։
—Շատ լավ,-ասաց մարդը,-բայց քո զենքը մոտդ է, մինչ դեռ իմը տանն է։ Քեզ կապեմ, որպեսզի չփախչես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս,
որպեսզի կռվենք։
Առյուծը ասեց.
—Երդվիր, որ պիտի գաս և ես կընդունեմ ասածդ։
Մարդը երդվում է և Առյուծը համաձայնում է կապվելու։
Մարդը հանում է պարանը և Առիյուծին պինդ կապում է կաղնու ծառին, ապա
ծառից կտրում է հաստ մի ճյուղ և սկսում խփել Առյուծին։
Առյուծը գոչում է.
—Ավելի ուժեղ և անխնա զարկիր կողերիս, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կզասեր։

Այս առակը ասում է, որ պետք է լավ մտածել և միամիտ չլինել, քանի որ խելքը ուժից կարևոր է։ Նաև պետք է մեկ-մեկ լսել ընկերների խորհուրդները։

Рубрика: Մայրենի

Դոնալդ Բիսեթ. Ռնգեղջյուրն ու բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռեւս փոքրիկ տղաներ էին, աշխարհում Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։

Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․

Ռընգ֊ռընգ֊ռընգեղջյուր,
Խժռում ես դու ամենուր,
Չես մտածում այն մասին,
Որ վնաս է փորիկին։

Հետո ուտում էր հարյուր հատ շոկոլադով թխվածք, վրան մի բաժակ էլ կաթ էր խմում ու քնում։

Բայց գիշերները երազ էր տեսնում եւ ամեն անգամ միեւնույն երազը։ Նա երազում տեսնում էր, որ մեկն իրեն խուտուտ է տալիս։ Սկզբում թեթեւակի, հետո ավելի ուժեղ, եւ վերջում այնպես, որ խեղճը չէր դիմանում։ Դրա հետեւանքով Սեմն անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից։

Եվ քանի որ նա շատ մեծ էր ու հաստլիկ, ուստի անկողնուց ընկնում էր աղմուկով՝ թըրըմփ։ Բոլոր հարեւանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկահար ու անհանգիստ ռնգեղջյուր է։

Խեղճ Սեմը չգիտեր, թե ինչ անի։ Ու մի անգամ նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բուի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բուի անունը Ջուդի էր․ նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերն էլ մաքրում էր ճանկերը։

Սեմը Ջուդիին պատմեց, որ ամեն գիշեր ընկնելով մահճակալից, արթնացնում է իր հարեւաններին, եւ նրանք էլ բողոքում են․ իսկ թե ինչ պետք է անել քնի մեջ չգալարվելու համար՝ չգիտե։ Միգուցե Ջուդին խորհո՞ւրդ կտա։

— Գիտեմ, գիտեմ,— ասաց Ջուդին,— բարի փերիին խնդրիր, նա քեզ կօգնի։

— Փերիի՞ն… Լավ, կխնդրեմ,— համաձայնեց Սեմը։

Եվ յուրովի ասաց՝ «փերի», «փերի», հետո մի անգամ էլ՝ «փերի»։ Հենց որ նա երրորդ անգամ էլ «փերի» ասաց, խոտերը շրշացին ու հայտնվեց հրանունկի պես անուշիկ փերին։ Նրա աջ ձեռքին արծաթյա մի ձողիկ կար։

Մինչեւ Սեմը պատմում էր իր ձախորդության մասին, փերին շոյում էր նրա քիթը։ Սեմը ամեն ինչ պատմեց նրան․ ինչպես է պառկում անկողնում, ինչպես է հարյուր հատ շոկոլադով թխվածք ուտում, եւ վրան էլ մի բաժակ կաթ խմում ու քնում։ Եվ ինչպես է երազում տեսնում, թե մեկը խուտուտ է տալիս, որի հետեւանքով քնի մեջ գալարվում է, ընկնում մահճակալից, եւ հարեւաններն էլ բողոքում են։

— Ա՜հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,— ասաց փերին։— Այդ ո՞վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում։ Իսկ փշրանքների մասին մոռացե՞լ ես։ Իհարկե, խուտուտ կտան։ Եվ զարմանալի չէ, որ ընկնում ես մահճակալից։

— Բայց ի՞նչ անեմ,— հարցրեց Սեմը։— Եթե հրաժարվեմ կուշտ ընթրիքից՝ կնիհարեմ։

— Ես կօգնեմ քեզ,— ասաց փերին։— Փակիր աչքերդ ու մի նայիր։

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց։

— Այդ ի՞նչ արեցիք,— զարմացավ Ջուդին։

— Մի զայրացիր,— ասաց փերին,— դու հիմա կկարողանաս կտցահարել շոկոլադի փշրանքները։

— Այդ ուրիշ խնդիր է,— համաձայնեց Ջուդին։— Եթե շատ եք ուզում, դեղձանիկ կլինեմ։

Նա ուղղեց իր դեղին փետուրները ու երգեց․

Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Փիղը թխվածք է սիրում,
Դեղձանկը՝ փշրանքներ։

Սեմը աչքերը բացեց։

— Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի,— ուրախացավ նա։— Այո… Հենց այդ փշրանքներն էլ խանգարում էին, որ քնեմ։ Շնորհակալություն, բարի փերի, շատ շնորհակալություն։ Հիմա արդեն խուտուտ չեմ գա, չեմ գալարվի քնած ժամանակ ու մահճակալից էլ չեմ ընկնի։ Հու֊ռա…

— Ցտեսություն,— ասաց բարի փերին։

Նա համբուրեց Ջուդիին ու Սեմին, հետո թափահարելով ձողիկը, անհետացավ։

Իսկ Ջուդին ու Սեմը տուն վերադարձան։ Այդ օրից բոլոր ձախորդությունները վերացան։ Սեմն այլեւս ոչ մի երազ չէր տեսնում, քնի մեջ այլեւս չէր գալարվում ու մահճակալից էլ չէր ընկնում։ Բոլոր հարեւանները նրան հիմա համարում էին հիանալի ռնգեղջյուր եւ ասում էին, որ նրա բախտը բանել է, որովհետեւ հավատարիմ բարեկամ ունի, որը կտցում է բոլոր փշրանքները։

Երբեմն, վաղ առավոտյան, Սեմը գնում էր գետափ ու այսպիսի երգ երգում․

Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Մեր դեղձանիկ Ջուդին
Շատ է սիրում փշրանքներ։
Ու ես էլ հիմա,—
Հու֊ռա… Հու֊ռա,—
Չեմ գալարվում անհույս
Ու քնում եմ մինչեւ լույս
Կեցցե, կեցցե Ջուդին,
Եվ թող կեցցեմ ես։

Առաջադրանքներ՝

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

Քեզ դու՞ր եկավ այս պատմվածքը։

Ո՞ր կերպարը քեզ դուր եկավ։

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վաղ-շուտ

գալարվել-ոլորվել

մժղուկներ-մլակ

գանգատվել-բողոքել

  1. Պատմվածքից դուրս գրիր Սեմին և Ջուդիին նկարագրող հատվածները:

Սեմ-Եվ քանի որ նա շատ մեծ էր ու հաստլիկ, ուստի անկողնուց ընկնում էր աղմուկով՝ թըրըմփ։ Բոլոր հարեւանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկահար ու անհանգիստ ռնգեղջյուր է։

Ջուդի-Ու մի անգամ նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բուի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բուի անունը Ջուդի էր․ նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերն էլ մաքրում էր ճանկերը։

  1. Գրիր քո կարծիքը պատմվածքի մասին։

Շատ հետաքրքիր և լավ պատմություն էր։

  1. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ գեր, հաստ, երջանիկ, անհանգիստ:

գեր-նիհար

հաստ-բարակ

երջանիկ-տխուր

անհանգիստ-հանգիստ

  1. Մի քանի փաստ գրիր Դոնալդ Բիսեթի մասին

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։

Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։