Рубрика: Պատմություն

Կրոններ․ Հուդայականություն

Ես անում եմ թմով՝ իմ թմից են Արփի Իրիցյանը, Մարի Հարությունյանը, Աստղիկ Մեղրունին և ես։


Թեմաներ՝

1. Հավատալիքներ սովորույթներ։

2. Կրոնը նախնադարում

3. Ի՞նչ է կրոնը

4. Դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում

Ես անում եմ կրոնը նախնադարում։

Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։  Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն` առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի: Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝ տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներն են մո­գու­թյունը, կա­խար­դու­թյունը, ոգե­պաշ­տու­թյունը, բնա­պաշ­տու­թյունը, տո­տե­միզմը, ֆե­տի­շիզմը և անի­միզմը)

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։


Մեր ընտրած կրոնը

Հուդայականություն

Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ:

Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում է չորս շրջանների՝ աստվածաշնչական, հելլենիստական, թալմուդական կամ ռաբիական և բարենորոգչական: Հուդայականության կազմակերպական կառույցը սինագոգն է, իսկ հոգևոր դասը՝ ռաբիները: Հուդայականության հիմքում Յահվեի պաշտամունքն է, ով ուխտ կնքեց նախահայր Աբրահամի հետ ու նրանց տարավ խոստացված երկիր: Մարգարեությունների համաձայն տեղի է ունենալու մեսիայի գալուստը, որը պետք է հաստատի Իսրայելը որպես գերհզոր տերություն:

Հրեաների համար մեծ նշանակություն ունի Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարը, որի հռոմեացիների կողմից ավերվելուց հետո, մնացել է միայն հյուսիսային պատը կամ «Լացի պատը»: Հուդայականության համակարգում կարևոր նշանակություն ունեն մի շարք ծիսակատարություններ, մասնավորապես թլպատությունը, որով երեխային նվիրաբերում է տաճարին նրա ծնունդից ութ օր անց: Հուդայականությունը ունի երկու մեծ հիմնական ուղղություններ՝ քարաիմականություն և հասիդականություն:

Оставьте комментарий